«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1997 թվականի N 532
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման աստիճանից ու բյուջետային պարտքերի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունից և հաշվի առնելով պետական պատվեր տեղադրող պետական կառավարման մարմինների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6750,0 մլն դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին`
ա) 10-օրյա ժամկետում հաստատել կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերի օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` ըստ սույն որոշմամբ հաստատված սահմանաչափերի, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
բ) չթույլատրել գերազանցել սույն որոշման հավելվածով նախատեսված սահմանաքանակները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը.
բ) որոշման 6-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 24-ի N 532 որոշման
Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը
(մլն դրամ)
NN
ը/կ Պատվիրատուի, օբյեկտի անվանումը Կապիտալ ներդրումները այդ թվում`
1996 թվականի պարտքի վճարումը 1997 թ. դեկտեմբեր ամսվա համար նախատեսվող չափաքանակը
1 2 3 4 5
Ընդամենը 6750,0 576,4 550,0
1. ՀՀ էներգետիկայի նախարարություն 1694,0 361,8 55,0
ՀԱԷԿ-ի հովացման համակարգ 500,0 1,8 -
Հրազդանի ՊՇԷԿ 259,0 30,0 15,0
Իրան-Հայաստան գազամուղ (նախագծային աշխատանքներ) 50,0 - -
Իրան-Հայաստան բարձր լարման գիծ 600,0 330,0 -
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա. Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխում 25,0 - 10,0
Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ (նախագծային աշխատանքներ) 50,0 - 20,0
էներգետիկայի օժանդակության ծրագիր 120,0 - 10,0
Հերհերի ՀԷԿ 90,0 - -
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 430,0 18,0 55,0
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 220,0 18,0 25,0
Ոռոգման ցանցերի վերակառուցում 200,0 - 30,0
Արթիկի ջրամբարի վերականգնում (նախագծային աշխատանքներ) 10,0 - -
3. ՀՀ տրանսպորտի նախարարություն 750,0 35,8 80,0
Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ հակասողանքային միջոցառումներ 150,0 35,8 20,0
Սանահին-Քոբեր ավտոճանապարհի հակասողանքային միջոցառումներ 50,0 - -
Երևանի մետրոպոլիտեն 550,0 - 60,0
այդ թվում`
ա) «Զորավար Անդրանիկ» կայարան 400,0 - 30,0
բ) «Չարբախ» կայարան 100,0 - -
գ) Բարեկամություն-Աջափնյակ (բետոնացում) 50,0 - 30,0
4. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 200,0 - -
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի կառուցում 200,0 - -
5. Երևանի քաղաքապետարան 394,0 11,4 150,0
Բնակարանային շինարարություն
այդ թվում` 364,0 11,4 145,0
վթարային բնակարանային ֆոնդի քաղաքացիներին փոխհատուցում 40,0 - -
կոմունալ շինարարություն 30,0 - 5,0
Դավթաշենի կամուրջ 30,0 - 5,0
6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 300,0 83,5 20,0
Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում 200,0 45,1 10,0
Կապան քաղաքի Հարությունյան փողոցի հակասողանքային միջոցառումներ 100,0 38,4 10,0
7. Սյունիքի մարզպետարան 100,0 - 20,0
8. Արարատի մարզպետարան 40,0 - -
9. Տավուշի մարզպետարան 75,0 - -
10. Շիրակի մարզպետարան 1200,0 - 60,0
11. Լոռու մարզպետարան 294,0 - 50,0
12. Արագածոտնի մարզպետարան 84,0 - -
13. ՀՀ կապի նախարարություն 20,0 - 10,0
Ոսկեպար գյուղի հեռուստահաղորդումների վերականգնման աշխատանքներ 20,0 - 10,0
14,15,16 Գաղտնի
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան