Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 1997 թվականի N 543

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում ռուս-հայկական համալսարանի հիմնադրման ու գործունեության պայմանների մասին համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում հիմնադրել ռուս-հայկական համալսարան:

2. Ռուս-հայկական համալսարանի` Երևանի Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքի հիմնանորոգման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) ռուս-հայկական համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների առաջին փուլն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 1-ը.

բ) 10-օրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ` Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության աշխատանքային խմբի հետ համատեղ ռուս-հայկական համալսարանի նյութատեխնիկական, ֆինանսական և ուսումնամեթոդական գործունեության ապահովման, ինչպես նաև դիմորդների մրցութային կարգով ընդունելության քննությունների անցկացման կարգի ու պայմանների սահմանման հետ կապված հարցերի լուծման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել ռուս-հայկական համալսարանի գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։