Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-09-ից մինչև 2001-02-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-02-10Բացել ARLIS-ում

040.0213.08.04.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ո ր ո շ ու մ

12 ապրիլի 1999 թվականի N 213

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան`

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 186 որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

ապրիլի 12-ի N 213 որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

Պաշտոնի անվանումը Պաշտոնային

դրույքաչափը

(դրամ)

(Տողը հանվել է 27.12.00 N 857)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար 110000

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 100000

ՀՀ վարչապետի խորհրդական 80000

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ 90000

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ 55000

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ 75000

(Տողը հանվել է 27.12.00 N 857)

ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ 57000

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդականներ 45000

Բաժնի վարիչ 45000

Նախարարի օգնական 38000

Արխիվի վարիչ, գրադարանավար 38000

Գլխավոր մասնագետ 32000-38000

Առաջատար մասնագետ 28000-30000

Առաջին կարգի մասնագետ 24000-26000

Երկրորդ կարգի մասնագետ 21000-23000

Մասնագետ 19000-21000

(Հավելվածը փոփ., խմբ. է 27.12.00 N 857)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։