«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1997 թվականի N 571
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`
ա) հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» տողը.
բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարություն
ալկոհոլային խմիչքների մեծածախ
վաճառք
թանկարժեք մետաղների, թանկարժեք և
կիսաթանկարժեք քարերի արտադրություն,
այդ նյութերի օգտագործմամբ
առարկաների պատրաստում և վաճառք
կենցաղային քիմիայի ապրանքների
արտադրություն
ապրանքային բորսաների
կազմակերպում».
գ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության
ֆինանսների էկոնոմիկայի
նախարարություն
գրավատների կազմակերպում
վիճակախաղերի կազմակերպում և անցկացում,
վիճակախաղերի տոմսերի պատրաստում,
վիճակախաղերի տոմսերի ներկրում,
վիճակախաղերի տոմսերի իրացում
շահումներով խաղերի անցկացում և
խաղատների (կազինոյի) կազմակերպում
արժեթղթերի բլանկների պատրաստում,
արժեթղթերի բլանկների ներկրում և իրացում
բորսային միջնորդային ծառայություններ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ