ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1592-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդրման համար անհրաժեշտ ապարատային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 35375.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1592-Ն որոշման
Աղյուսակ N 1
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (35,375.0)
այդ թվում`
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ (35,375.0)
այդ թվում`
02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ (35,375.0)
այդ թվում`
06. ՀՀ գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր (35,375.0)
այդ թվում`
ՀՀ ֆինանսների նախարարություն (35,375.0)
որից`
Գործառնական և բանկային ծառայություն-ների ծախսեր (35,375.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 35,375.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 35,375.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35,375.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35,375.0
ՀՀ կառավարություն 35,375.0
Պահուստային միջոցներ 35,375.0
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Գնման առարկայի Պայմանագրերի Գումարի փոփոխությունը (հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
անվանումը չափման միավորը քանակը գնման ձևը կնքման ժամկետը կատարման վերջնաժամ-կետը
ՀՀ ֆինանսների նախարարություն
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ (35,375.0)
ՀՀ գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր
Ֆինանսական և ֆիսկալ գործունեության բնագավառում ծառայություններ դրամ 81,354,000.0 ՄԱ հունվար դեկտեմբեր (35,375.0)
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ 35,375.0
ՄԱՍ II. ԱՊՐԱՆՔՆԵՐ 35,375.0
Սերվեր հատ 1 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 2390.0
Սերվեր հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 6690.0
Սերվեր հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 1560.0
Տվյալների պահպանման համակարգ հատ 1 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 7000.0
Սերվերային պահարան հատ 1 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 2465.0
Կոմուտատոր հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 2185.0
Երթուղիչ հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 6120.0
Երթուղիչ հատ 1 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի
փետրվար 1349.0
Կոմուտատոր հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի փետրվար 896.0
Անխափան սնուցման սարք հատ 1 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի փետրվար 1500.0
Օպերացիոն համակարգ հատ 3 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի փետրվար 1350.0
Օպերացիոն համակարգ հատ 2 ՄԲԱ դեկտեմբեր 2011 թվականի փետրվար 1870.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան