Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 1997 թվականի N 588

քաղ. Երևան

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`

ա) հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների պետպատվերի մասով, ինչպես նաև լարային ռադիոհաղորդումների ծառայությունների իրացումից հասույթը որոշել դրանց դիմաց ստացված վճարումների պահով.

բ) կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետի գործողությունը` սույն որոշման «ա» կետում նշված ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահի որոշման մասով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։