«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 1997 թվականի N 591
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման N 1 հավելվածում`
հանել հետևյալ օբյեկտները`
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
Մաշտոցի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
լրացնել հետևյալ օբյեկտները`
N 7 գրադարան
N 7 գրապահոց.
բ) որոշման N 2 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
գ) որոշման N 3 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Արաբկիրի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
դ) որոշման N 4 հավելվածում`
հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
լրացնել «Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն» օբյեկտը.
ե) որոշման N 5 հավելվածում`
հանել հետևյալ օբյեկտները`
N 17 երաժշտական դպրոց
Էրեբունու ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
լրացնել «Մուշավանի և Ջրաշենի նախկին գյուղխորհուրդների վարչական շենքեր» օբյեկտները.
զ) որոշման N 6 հավելվածում`
հանել հետևյալ օբյեկտները`
Կենտրոնի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
լրացնել հետևյալ օբյեկտները`
N 17 երաժշտական դպրոց
N 22 գրադարան.
է) որոշման N 7 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
NN 7 և 22 գրադարաններ
N 7 գրապահոց
Շահումյանի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
ը) որոշման N 8 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Խորհրդային շրջանի ջրմուղ-կոյուղու դուստր ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
թ) որոշման N 9 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
ժ) որոշման N 10 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
ժա) որոշման N 11 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Շենգավիթի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.
ժբ) որոշման N 12 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ:
2. Երևանի քաղաքապետին` թաղային համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թաղային համայնքներին հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ