ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730-AM «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի կանոնադրության 24-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի չբաշխված միջոցների բաշխումը` ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1625-Ա որոշման
«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ » ԾՐԱԳՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
NN
ը/կ Կատեգորիաները Վարկի տեղաբաշխված գումարը (արտահայտված ՀՓԻ-ով)
1. Շինարարական աշխատանքներ 1391000
2. Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ 129000
3. Տեխնիկական աջակցություն, ուսուցում, մասնագետներ 94200
4. Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ
Ներդրումային կապիտալ ծրագրի
5 (ա)(i) կետի համար 3464000
Վերաֆինանսավորման կապիտալ ծրագրի
5 (ա)(ii) և (iii) կետերի համար 1386000
5. Աշխատավարձ և հատկացումներ
(i) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի 5 (ա)(i) կետի համար (ՖՐԵԴԱ) 165000
(ii) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի 5 (գ) կետի համար (կազմակերպում և կառավարում) 553500
6. Այլ գործառնական ծախսեր
(i) Ծրագրի 5 (ա)(i) կետ (ՖՐԵԴԱ) 144000
(ii) Ծրագրի 5 (գ) կետ (կազմակերպում և կառավարում) 573300
7. Չտեղաբաշխված
Ընդամենը 7900000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան