ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1624-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Հեռակա և դրսեկության (էքստեռնատի), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 692-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «և դրսեկության (էքստեռնատի)» բառերը.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1624-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 692-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԵՌԱԿԱ ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծածկագիրը Մասնագիտության անվանումը
030800 Արևելագիտություն
032300 Թարգմանչական գործ
060100 Բուժական գործ
060200 Ստոմատոլոգիա
060300 Դեղագիտություն
060400 Բուժական գործ զինված ուժերում
070100 Երաժշտական արվեստ
070200 Դերասանական արվեստ
071100 Կիրառական արվեստ
071900 Գեղանկարչություն
072100 Քանդակագործություն
072200 Գրաֆիկա
072400 Հագուստի մոդելավորում
310302 Անասնաբուժություն
160100 Ավիա և հրթիռաշինություն
170100 Զենք և զինվորական համակարգեր
280800 Հրդեհային անվտանգություն
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան