Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-02-10-ից մինչև 1999-10-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-26Բացել ARLIS-ում

040.0005.07.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

7 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունվարի 1998 թվականի N 5

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետում «1997 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի մարտի 1-ից» բառերով.

«գ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.

«դ» ենթակետում «մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը չիրացված» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.

«ե» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։