ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան թիվ 82-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության 03.12.2010թ. հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 89 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:
Նախագահ
Գ. Ամալյան