Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2010 թվականի N 1134-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանի, աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկի և Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանի բաշխման ցանկը հաստատելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1-ին կետում «1550», «480» և «550» թվերը համապատասխանաբար փոխարինել «1555», «485» և «555» թվերով.

2) 2-րդ կետում «400» և «20» թվերը համապատասխանաբար փոխարինել «395» և «15» թվերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանի, աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկի և Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանի բաշխման ցուցակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.

« 61. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն 5 5 5

».

4) ցուցակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ընդամենը 1555 555 485

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։