Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2010 թվականի N 1132-Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին 2010 թվականի դեկտեմբերի 16-17-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության գերակա խնդիրները քննարկելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։