Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1676-Ա

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ Հայաստանի ՀանրապետությՈՒն ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 31-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազաէներգետիկ ծրագրերում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2011 թվականի հունվարի 20-ը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1676-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի ՀանրապետությՈՒն ներմուծված ապրանքների

NN

ը/կ Ապրանքի անվանումը Մաքսային հայտարարագրի համարը Մաքսային հայտարարա-գիրը ներկայացնելու ամսաթիվը Քանակը Մաքսային արժեքը (դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը

1. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C28865 10.11.2009թ. 2 հավաքածու 27,604,926 10.11.2010 թ.

2. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C28885 10.11.2009թ. 1 հավաքածու 10,038,482 10.11.2010 թ.

3. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C29595 16.11.2009թ. 1 հավաքածու 25,676,678 16.11.2010 թ.

4. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C29612 16.11.2009թ. 2 հավաքածու 31,086,849 16.11.2010 թ.

5. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C29615 16.11.2009թ. 1 հավաքածու 57,485,650 16.11.2010 թ.

6. Մետաղական կոնստրուկցիա՝ անվտանգ տեղափոխման պարագաներ, ոչ ցինկապատ C30724 25.11.2009թ. 1 հավաքածու 18,059,838 25.11.2010թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։