Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2021-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ գույքահարկի հաշվարկը հաշվառող մարմին ներկայացնելու պահից կամ գույքահարկի ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։