Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-րդ հոդվածով.

«Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը

1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Պետական տուրքերի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ պետական տուրքի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):

4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են պետական տուրքերի առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` տուրքի գումարները, տույժերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։