Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հաշվարկը
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:
2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:»: