Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 17

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային տեսչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:

(17-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։