Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

17 դեկտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 237-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գ. Մալխասյան

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

առաջին տեղակալի

2010 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 237-Ն հրամանի

Ձ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

Պայմանագրի հաշվառման համարը Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը /իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության իրականացման վայրը/ Պայմանագրի առարկան Պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը Ծանոթագրություն

1.

2.

3.

4.

5.

Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

առաջին տեղակալի

2010 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 237-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում պայմանագրերի /այսուհետ` պայմանագրեր/ հաշվառման և գրանցման գրքի /այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք/ վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ).

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 15.05.2010թ.-22.08.2010թ.).

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։