Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1721-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» և 5-րդ հոդվածի «գ» կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը:

2. Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում կառավարելու տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտներ՝ նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա:

3. Արբանյակային տեխնոլոգիաների ներդրմամբ տվյալներն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում որոշելու իրենց տեղադիրքն այն ճշտությամբ, որը թույլ է տալիս իրենց կողմից կիրառվող նավիգացիոն սարքավորումների տեխնիկական հնարավորությունները: Նավիգացիոն համակարգի գործունեությունն ընդգրկում է՝

1) նավիգացիոն միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կապի միջոցների կիրառմամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց շահերից բխող նավիգացիոն աշխատանքների իրականացումը.

2) նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն սարքավորումների և շարժական օբյեկտների կառավարման համակարգի միջոցով շահագրգիռ պետական կառավարման մարմինների աշխատանքի օպտիմալացումը և կառավարչական խնդիրների լուծումը:

4. Նավիգացիոն համակարգի ներդրման համար ստեղծվելիք քարտեզագրական հիմքը ժամանակակից արբանյակային դիրքորոշման համակարգերում ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել իրական ժամանակում աշխատող ռեֆերենց կայանների ցանց, որի հիման վրա՝ աշխարհի զարգացած երկրների հետ մեկտեղ կարող ենք ունենալ տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման հնարավորություն:

5. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն քարտեզի վարումը, թարմացումը և տրամադրումն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

6. Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ստեղծումն է` Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի և ժամանակակից նավիգացիոն արբանյակային սարքավորումների հիման վրա, որը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով տնտեսության տարբեր բնագավառներում լուծելու մի շարք կառավարչական խնդիրներ:

7. Այդ նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել, իրականացնել և համակարգել հետևյալ միջոցառումները` պետական միասնական նավիգացիոն համակարգի ստեղծում և կառավարում, նավիգացիոն ռեսուրսների ձևավորում ու կիրառում, պետական ու քաղաքացիական բնագավառներում տարաբնույթ տեղեկատվության փոխանակման և ծառայության մատուցման անընդհատության ապահովում, մոնիթորինգի, օգտագործողների տեղադիրքի և սարքավորումների տեխնիկական վիճակի մասին տվյալների հիման վրա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթևեկության անվտանգության ապահովում ու կառավարման արդյունավետության բարձրացում:

Ներկայումս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7743 կմ է (չհաշված 3564 կմ քաղաքային ճանապարհները): Ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն ըստ գործառնական նշանակության բաժանված են հետևյալ կերպ՝

1) միջպետական նշանակության ճանապարհներ` 1686.5 կմ.

2) հանրապետական նշանակության ճանապարհներ` 4040 կմ.

3) տեղական նշանակության ճանապարհներ` 2016.9 կմ:

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

8. Նախատեսվում է սույն ծրագրով նախատեսվող նավիգացիոն համակարգերի գործունեությունն իրականացնել իրական ժամանակում՝ ավտոմատ ռեժիմով: Նախատեսվում է նավիգացիոն համակարգերի ներդրման աշխատանքների ընթացակարգը կանոնակարգել այդ նպատակով հետագայում մշակվող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները`

1) նավիգացիոն քարտեզների ստեղծում.

2) մոնիթորինգի իրականացում.

3) համակարգի կառավարում:

ա. Նավիգացիոն քարտեզների ստեղծումը

9. Նավիգացիոն քարտեզները կազմում են նավիգացիոն համակարգի կարևոր բաղկացուցիչ մասը և ստեղծվում ու վարվում են միայն վեկտորային ֆորմատով էլեկտրոնային տեսքով: Նավիգացիոն համակարգում կիրառվող նավիգացիոն քարտեզները ծառայում են քարտեզում պարունակվող յուրաքանչյուր տարրի մասին տեղեկատվության փնտրման և տրամադրման, ինչպես նաև արբանյակային ընդունիչների միջոցով իրական ժամանակում շարժական օբյեկտների գտնվելու վայրի արտապատկերման, օբյեկտների ընթացքին հետևելու, երթուղու կառուցման, տեղեկատվության տրամադրման և ցուցադրման համար:

10. Նավիգացիոն քարտեզներն ստեղծվում են բաց հրատարակության համար նախատեսված ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված միասնական քարտեզագրական հիմքի վրա:

11. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով կազմվող նավիգացիոն քարտեզներն ստեղծվելու են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:2000 և 1:10000 մասշտաբների տեղագրական, թեմատիկ հատակագծերի և քարտեզների, ինչպես նաև օրթոֆոտոհատակագծերի և օրթոքարտեզների հիման վրա: Այն բնակավայրերի համար, որտեղ բացակայում են 1:2000 մասշտաբի թվային տեղագրական հատակագծերը, նավիգացիոն քարտեզներն սկզբնական փուլում կկազմվեն առկա 1:10000 թվային տեղագրական, ինչպես նաև թեմատիկ քարտեզների հիման վրա` հետագայում թարմացման ժամանակ լրացնելով ընդհանրացման ընթացքում դուրս մնացած տեղեկատվությունը:

12. Նավիգացիոն քարտեզները բաղկացած են քարտեզագրական հիմքից և տվյալների բազայից, որը համալրվում է քարտեզագրական տարրերի մասին համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

13. Համապատասխան մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա նավիգացիոն քարտեզները սահմանված կարգով ենթակա են պարբերաբար թարմացման և պետք է ունենան բաց օգտագործման համար նախատեսված քարտեզների բովանդակություն ու պարունակեն նավիգացիոն համակարգին անհրաժեշտ տեղեկատվություն:

14. Նավիգացիոն քարտեզներում պետք է ընդգրկված լինեն ավտոճանապարհների և ճանապարհային սպասարկման տարրերի մասին (ավտոտեխսպասարկման կայաններ, վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոկայանատեղեր, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) լրացուցիչ տեղեկություններ:

15. Նավիգացիոն քարտեզներում յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա անվանում, գտնվելու վայր (երկիր, մարզ, համայնք), հասցե, աշխարհագրական կոորդինատներ, տեսակն ու պայմանական նշանն ըստ դասակարգչի, լրացուցիչ տեղեկատվություն (հեռ., e-mail, ֆաքս և այլն):

16. Նավիգացիոն քարտեզներում ճանապարհային տարրերը պետք է ունենան համարակալում՝ ըստ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության, երթևեկության հատկանիշներ (միակողմանի երթևեկության և արգելված փակուղիների), տեղեկատվություն տրանսպորտային որոշակի տեսակների համար սահմանափակման երթևեկության մասին, տեղեկատվություն ճանապարհների նշանակության (դասակարգման), վիճակի և տրանսպորտային միջոցների արագության սահմանափակումների մասին:

17. Նավիգացիոն համակարգի քարտեզագրական հիմքը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանների (պետական սահման, մարզերի և համայնքների սահմաններ), աշխարհագրական օբյեկտների անվանումների, շենքերի և շինությունների` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, դրանց գտնվելու վայրը (հասցեն), հիդրոգրաֆիայի, այդ թվում` լճեր, գետեր, գետակներ, ջրամբարներ, ջրանցքներ, գծային ենթակառուցվածքների, այդ թվում` երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական ու տեղական նշանակության), պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, ճանապարհային կառույցների (կամուրջներ, թունելներ, էստակադաներ), հրապարակների, հասարակական օգտագործման տարածքների` զբոսայգիները, պուրակների, ծառուղիների, բնության հատուկ պահպանվող տարածքների շերտերը:

18. Ելնելով օգտագործողների պահանջներից՝ նավիգացիոն քարտեզները հետագայում կարող են համալրվել լրացուցիչ գրաֆիկական և տեքստային տեղեկատվությամբ:

բ. Մոնիթորինգի իրականացումը

19. Նավիգացիոն համակարգերի կարևոր բաղադրիչ մասն է կազմում մոնիթորինգի իրականացումը: Այն ընդգրկում է երթուղիների ծրագծման, անվտանգության ապահովման, տվյալների հավաքագրման, անալիտիկ վերլուծության և արխիվացման գործողությունները:

գ. Երթուղիների ծրագծումը (երթևեկության ուղիների ընտրումը և արտապատկերումը)

20. Արբանյակային տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումների միջոցով նավիգացիոն քարտեզների վրա անհրաժեշտ է իրականացնել երթուղիների ծրագծման (երթևեկության ուղիների ընտրման և արտապատկերման) աշխատանքներ: Ներդրվող նավիգացիոն համակարգերում կիրառման ենթակա սարքավորումների ծրագրային փաթեթները լիովին կարող են հարմարեցվել տվյալ տարածաշրջաններում օգտագործման համար:

21. Նավիգացիոն սարքավորումներում մուտքագրվող ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռելու գտնելու անհրաժեշտ օբյեկտն ըստ հասցեի կամ անվանման, և դրա մասին ստանալու հակիրճ անհրաժեշտ տեղեկատվություն:

22. Տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների համար ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռում նաև կատարելու երթևեկության անհրաժեշտ ուղիների օպտիմալ հաշվարկն ու ընտրությունը, ծրագծելու առավել հարմարավետ երթուղին` միաժամանակ նշելով նավիգացիոն քարտեզի վրա: Համակարգի աշխատանքի ընթացքում բոլոր գործողությունները պետք է ուղղորդվեն ձայնային հուշումներով (հայերենով, ռուսերենով, անգլերենով):

դ. Անվտանգության ապահովումը

23. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կարևոր է համակարգի անվտանգության ապահովումը, որը թույլ կտա խուսափել վթարներից և վերգետնյա տրանսպորտային միջոցների՝ անսարք վիճակում շահագործումից:

24. Համակարգի անվտանգությունը ենթադրում է վերգետնյա տրանսպորտային միջոցներում արտահերթ պատահարների, նախապես սահմանված շարժման արագության, ստուգիչ գոտիներ մուտքի և ելքի արագության գերազանցման ազդարարում, ինչպես նաև վարորդների հետ ձայնային կապի հնարավորություն և կապուղիների կորստի դեպքում վերգետնյա տրանսպորտային միջոցների նավիգացիոն պարամետրերի տեղեկատվության հավաքագրում` հետագայում ծրագրային համակարգ փոխանցման հնարավորությամբ:

ե. Տվյալների հավաքագրումը, անալիտիկ վերլուծությունը և արխիվացումը

25. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կատարվելու են տվյալների հավաքագրում, անալիտիկ վերլուծություն և արխիվացում, որը ներառում է նավիգացիոն համակարգի գործունեության ընթացքում տվյալների միասնական բազայում հավաքագրված տեղեկատվության մուտքագրման, պահպանման, դասակարգման, երթևեկության վերաբերյալ սահմանափակումների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, տեխնիկական վիճակին ու տվյալներին հետևելու և դրանց արտապատկերման գործողությունները:

զ. Համակարգի կառավարումը

26. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի գործունեության անխափան և արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգի կառավարում, որն ընդգրկում է նավիգացիոն քարտեզների ստեղծման, վերգետնյա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթուղիների ծրագծման և մոնիթորինգի իրականացման գործառույթների կազմակերպումն ու համակարգումը: Համակարգի կառավարման հիմնական նպատակը նավիգացիոն քարտեզների թարմացումը և մոնիթորինգային ծրագրային միջոցների անխափան աշխատանքի անընդհատության ապահովումն է:

27. Նավիգացիոն ծրագրային փաթեթների անխափան աշխատանքների վերահսկման նպատակով նախատեսվող համակարգի կառավարումն ընդգրկում է ծրագրի անընդհատ աշխատանքի և անվտանգության ապահովման, մոնիթորինգային ծրագրում նավիգացիոն քարտեզների թարմացման և ըստ անհրաժեշտության տրամադրման, ինչպես նաև նավիգացիոն համակարգում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված քարտեզագրական հիմքով ապահովման գործողությունները:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

28. Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ:

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

29. Պետության կարիքների համար Հայասատանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով իրականացվող աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

30. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվն ըստ պահանջվող ֆինանսական միջոցների ներկայացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման N 2 հավելվածում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման

Ծ Ա Խ Ս Ե Ր Ի Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Աշխատանքի անվանումը Չափի միավորը Ծավալը Միավորի

արժեքը

(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1 2 3 4 5 6

I. Սերվեր (տելեմատիկ)

Տելեմատիկ սերվերի սարքավորումներ

1. Տելեմատիկ սերվերի բլոկ հատ 1 6182502 6182.5

2. Անխափան սնուցման աղբյուր հատ 1 394628 394.6

II. Տելեմատիկ սերվերի ծրագրային ապահովում

1. Տելեմատիկ սերվեր՝ տրանստորտային միջոցների սպասարկման համար հատ 1 31570224 31570.2

2. Սարքավորումային բլոկում տեղադրվող ծրագրային ապահովում ծրագիր 1 30800000 30800.0

3. Ծրագրային լրամշակում, հայերենի ապահովում ծրագիր 1 8850000 8850.0

ընդամենը 77797.4

III. Նավիգացիոն 1:10000 մասշտաբի քարտեզների ստեղծում

1. Տեխնիկական նախագծի կազմում հատ 1 495424 495.4

2. Նախապատրաստական աշխատանք (տվյալների և քարտեզագրական նյութերի հավաքագրում, դասակարգում, անհրաժեշտ շերտերի տարանջատում, վերաֆորմատավորում, տրանսֆորմացում, աշխատանքի բաժանում և վերահսկում) թերթ 1344 3060 4112.6

3. Հավաքագրված քարտեզագրական նյութերի դաշտային ճշգրտում և նավիգացիոն տարրերի չափագրում՝

1) ճանապարհային գրաֆի ստեղծման համար կետերի չափագրում գծ. կմ 7743 17317 134085.5

2) ճանապարհի երթևեկությամբ քարտեզի թարմացում` 200 մ լայնությամբ շերտով քառ. կմ 1540 17318 26669.7

4. Ծրագրի մուտքագրում և տեղագրական տարրերի կարգավորում (քարտեզագրական հիմքի տեղափոխում ծրագրային փաթեթ, տեղեկատվության բաժանում` ըստ մակարդակների (levels) քառ. կմ 28550 306 8736.3

5. Նավիգացիոն քարտեզների համապատասխան շերտերի ստեղծում, թվայնացում, տեղեկատվության մուտքագրում համապատասխան լեզուներով) գծ. կմ 7743 15477 119838.4

6. Նավիգացիոն քարտեզների ստուգում և փորձարկում գծ. կմ 7743 2568 19884.0

7. Նավիգացիոն քարտեզների միավորման և մշակման աշխատանքներ (ստեղծված մակարդակների միավորում) գծ. կմ 1344 2448 3290.1

ընդամենը 317112.2

IV. Նավիգացիոն 1:2000 մասշտաբի հատակագծերի ստեղծում

1. Նախապատրաստական աշխատանք (տվյալների և քարտեզագրական նյութերի հավաքագրում, դասակարգում, անհրաժեշտ շերտերի տարանջատում, վերաֆորմատավորում) քառ. կմ 1898 1836 3484.7

2. Հավաքագրված քարտեզագրական նյութերի դաշտային ճշգրտում և նավիգացիոն տարրերի չափագրում

1) ճանապարհային գրաֆի ստեղծման համար կետերի չափագրում գծ. կմ 3564 19951 71105.4

2) ճանապարհի երթևեկությամբ քարտեզի թարմացում` 30 մ լայնությամբ շերտով կմ 107 132405 14167.3

3. Ծրագրի մուտքագրում և տեղագրական տարրերի կարգավորում, քարտեզագրական հիմքի տեղափոխում ծրագրային փաթեթ, տեղեկատվության բաժանում` ըստ մակարդակների (levels) քառ. կմ 1898 613 1163.5

4. Նավիգացիոն քարտեզագրման համապատասխան շերտերի ստեղծում, թվայնացում, հասցեավորում, տեղեկատվության մուտքագրում համապատասխան լեզուներով գծ. կմ 3564 18312 65264.0

5. Նավիգացիոն քարտեզների ստուգում և փորձարկում գծ. կմ 3564 5730 20421.7

6. Նավիգացիոն քարտեզների միավորման և մշակման աշխատանքներ (ստեղծված մակարդակների միավորում) քառ. կմ 1898 2448 4646.3

7. Տեխնիկական հաշվետվության կազմում հատ 1 304669 304.7

V. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում հատ 3 1200000 3600.0

ընդամենը 166157.6

Ընդամենը 579067.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։