Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 21. Oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»: