Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ

Դրույքաչափ

1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ

ա) օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65

բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար 25

գ) կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով 75

դ) այլ դեպքերում կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար 35

ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար 20

զ) Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար 25

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով 25

ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 10

թ) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 0

ժ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար 10

ժա) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում դիմելու դեպքում 0

ժբ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսից ավելի, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում 10

ժգ) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ 20

2. Միջնորդագրերի ձևակերպում

ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար 60

3. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպում

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար 3

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար 15

գ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար 20

դ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար 40

ե) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար 0

զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար 0

է) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար 10

ը) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար 18

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում

ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 0

բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 5

գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 20

դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 25

ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 120

զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 20

է) ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 45

ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար 30

թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար 10

5. Նոտարական գործողություններ

ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար 30

բ) այլ լիազորագրերի վավերացման համար 15

գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար 25

դ) փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար 10

ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 10

զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 15

է) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 7

ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար 15

թ) ստորագրության իսկության վավերացման համար 7

ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար 15

ժա) կտակների վավերացման համար 15

ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար 10

ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական 5

ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար` ամսական 10

ժե) այլ նոտարական ծառայությունների համար 7

6. Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում

ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից 5

բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից 15

7. Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ

ա) փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար 10

բ) փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն պահանջելու և դրանց հիման վրա տեղեկանքներ ձևակերպելու համար 25

8. Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 7

բ) օտարերկրյա քաղաքացիներից 14

9. Այլ ծառայությունների համար 10

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։