ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1723-Ն
ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԸ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ-ԳՈՐԻՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Տաթև գյուղը Երևան-Երասխ-Գորիս միջպետական նշանակության ավտոմայրուղուն միացնող ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքներն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «Վայքի» բառից հետո լրացնել «Շինուհայրի» բառով.
2) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 10 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 7. քաղ. Գորիս ներառում է՝
● քաղաքի ատմական կենտրոնը
● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը
●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը
Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը 403.5
որից`
287.0
116.5 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
».
4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) Շինուհայրի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի:».
5) որոշումը լրացնել նոր` N 11 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի.
6) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
« 11. գյուղ Շինուհայր ներառում է՝ ● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 51.7 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատ-ման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
».
7) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.
8) որոշման N 10 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 8. Տաթևի
համայնք ներառում է՝
● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները
● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարողտարածքները 435.0 որից՝ 269.0
126.0
40.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
».
9) որոշման N 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.
10) որոշման N 10 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 9. Հալիձորի
համայնք ●ներառում է՝
բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները
●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 326.2
300.0
26.2 բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԸ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ԳՈՐԻՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման
«Հավելված N 11
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման
«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1723-Ն որոշման
«Հավելված N 9
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան