Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածում`
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերությունը «հասույթը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կոմիսիոն հիմունքներով վաճառքի դեպքում` վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն)» բառերով.
2) երրորդ պարբերության «Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`» բառերը փոխարինել «Սույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում`» բառերով.
3) երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» կետերով.
«ը) այն անձանց նկատմամբ, որոնց «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առևտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծած` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և չի գանձվում) իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը հաշվետու տարվա որևէ պահին գերազանցում է 1 մլն դրամը:
Սույն կետով նախատեսված դեպքում անձը համարվում է ԱԱՀ վճարող 1 մլն դրամի շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը` 1 մլն դրամը գերազանցող մասի և այլ հարկվող գործարքների մասով:
Սույն կետի իմաստով առևտրական գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանք է դիտվում այն գույքը, որն առանց օգտագործվելու (շահագործվելու) օտարվել է.
թ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով սահմանված` հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:»: