ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2010 թվականի N 1164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության աշխատակազմ` 256 3 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 142 3 -
առանձնացված ստորաբաժանումներ`
«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով»
գործակալություն 14 1 -
լեզվի պետական տեսչություն 16 1 -
կրթության պետական տեսչություն 47 2 -
նախարարության կառավարման ոլորտում
գործող պետական մարմին`
գիտության պետական կոմիտեի աշխատակազմ 37 - -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 37 - - »։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 24
Երևան