Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «միայն օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`
«Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով:»: