Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «լիցենզավորող» բառը փոխարինել «լիազոր» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով`
«6. Որակավորման վկայականները տրվում են 3 տարի ժամկետով:
7. Որակավորում ստացած միևնույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի կազմակերպությունների կազմում կամ անունից գործունեություն իրականացնելը:
8. Որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ սույն օրենքի 15.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լիազոր մարմին:»: