Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-06-11Բացել ARLIS-ում

040.0294.24.07.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

24 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 1997 թվականի N 294

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522, փոփ. 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 N 991-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674)

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն)

է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:

(1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674, փոփ., խմբ., լրաց. 08.07.04 N 991-Ն, խմբ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում: Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով:

(3-րդ կետը լրաց. 18.08.05 N 1291-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Ձև 1

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ»

Ապահովադրի անվանումը

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Հիմնադրամում գրանցման համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու վայրը

Գործունեության իրականացման վայրը

Հեռախոսահամարը

«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի

«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)

Ձև 2

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Հաշվետու ժամանակաշրջանը

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Ապահովադրի կոդը (1-ին տող)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Վկայականի համարը (2-րդ տող)

Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)

Սոցիալական քարտի համարը

Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)

Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)

Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)

Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

___________________

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN ը/կ Կազմակերպության` Երթուղու` Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտոբուսների)` Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`

ՀՎՀՀ-ն լրիվ անվա-նումը գտնվելու վայրը համարը անվա-նումը ընդհա-նուր թիվը այդ թվում` պահուս-տային թիվը մակնիշը պետհա-մարանիշը նստա-տեղերի թիվը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

________________________ ղեկավար _____________________

(կառավարման մարմնի անվանումը) (ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

(Ձևը լրաց. 18.08.05 N 1291-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։