Հոդված 10
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 8-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Օրենքի 25-րդ հոդվածի հիման վրա զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և 34-րդ հոդվածի հիման վրա տրվող դրամական օգնության փոխարեն նշանակվում և վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն:
Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնության չափը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 2-րդ մասում նշված` հավելումների և դրամական օգնության հանրագումարից:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված երկու կենսաթոշակ ստացող անձը իր ընտրությամբ իրավունք ունի զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-248-Ն