Հոդված 4
Հոդված 4.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով`
«Հոդված 59.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը
1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:
2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:»: