Հոդված 1
Հոդված 1
. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ.1) ներդրումային ֆոնդի կառավարիչները,».
2) 14-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաև իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով, իսկ «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո` «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաև իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերին)» բառերով: