Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2018-04-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը

1. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձը:

Սույն մասով սահմանված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։