Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

5 փետրվարի 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 1998 թվականի N 55

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան` Լոռու մարզի Սանահինի վանքը և Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գարգառ գյուղի Սուրբ Հովհաննես, Ջրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս տեղական նշանակության եկեղեցիները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ ավարտել նշված վանքի և եկեղեցիների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Լոռու, Տավուշի մարզպետներին` երկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ ապահովել նշված վանքի և եկեղեցիների հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։