ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1726-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառումը Աշխատանքների նկարագիրը Նախատեսվող ժամկետը Պատասխանատու կատարողը Աշխատանքի կատարման վիճակը
1 2 3 4 5 6
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ
1. Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որում կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին: 2009 թ. 1-ի եռամսյակ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ կատարված է
2. Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։ 2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե կատարված է
3. Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման մասին։
2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ կատարված է
4. Մասնակցության պայմանագրի ներկայացում ՀՀ կառավարություն` հաստատելու նպատակով Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով: 2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կատարված է
5. Կոմերցիոն մասի կազմակերպում Կոմերցիոն մասով նախատեսվում է Կազմակերպչական կոմիտեի ներկայացմամբ տարբեր միջոցառումների կազմակերպում, որոնք կխթանեն և կաջակցեն կոմերցիոն մասի գործունեությանը: ԶՀԳ-ն և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը համատեղ կֆինանսավորեն այդ միջոցառումները: 2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն
Կազմակերպչական կոմիտե կատարված է
6. Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ: 2009 թ. 2-րդ եռամսյակ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կատարված է
7. Տաղավարի նախագծում Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարապետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։ 2009 թ. 3-րդ եռամսյակ Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
8. Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ: 2009 թ. 2-րդ եռամսյակ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կատարված է
9. Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։ 2009 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
10. Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում Կազմակերպչական կոմիտեի կողմից կներկայացվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը` հուշանվերների պատրաստում, Հայաստանը ներկայացնող գրքերի, ամսագրերի, ազգային օրվա հրավիրատոմսերի, թռուցիկների, թղթապանակների և այլ անհրաժեշտ նյութերի պատրաստում և տպագրում, Հայաստանը գովազդող վերնաշապիկների և Հայաստանի մասին տեսահոլովակի ստեղծում 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
11. ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված ընկերությունները կիրականացնեն ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների, թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանը, Հայկական տաղավարը և Աշխարհի քաղաքը ներկայացնող կայքերի և համակարգերի պատրաստում և արդիականացում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային: 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
12. Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։ Ցուցահանդեսի հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն և կառաքվեն` կմատուցվի սուրհանդակային և փոստային ծառայություն: 2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
13. ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված արտոնագրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` կազմակերպչական կոմիտեի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: 2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
14. Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen) մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրեր, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը: 2009 թ. 4-րդ եռամսյակ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն
Կազմակերպչական կոմիտե կատարված է
15. Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ: 2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե կատարված է
16. Գույքի ապահովագրություն Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից: 2010 թ. 4-րդ եռամսյակ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
17. Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցա- կան ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։ 2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն կատարված է
ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ
18. Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման, համակարգման վերահսկողության նպատակով նախատեսվում է ՀՀ վարչապետի խորհրդականի գործուղում, ինչպես նաև ԶՀԳ-ի, կազմակերպչական կոմիտեի աշխատողների, 2 ֆրանսիացի մասնագետների գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 44 անձի հաշվարկով (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր): 2010 թ. ընթացքում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե կատարված է
19. Ընթացիկ աշխատանքներ Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձել համապատասխան մասնագետներ՝ 2 մասնագետ, որոնք կաշխատեն ցուցահանդեսի նախապատրաստման և ամբողջ ցուցահանդեսի ընթացքում, 8 թարգմանիչ և 6 սպասարկող անձնակազմ, ինչպես նաև կազմկոմիտեի 5 անդամ և Կազմկոմիտեի կողմից ընտրված 6 մասնագետ, որոնք կաշխատեն հերթափոխով՝ ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են՝ էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահաղորդակցության վճար, աղբահանության վճար, անվտանգության և սանիտարական աշխատանքների վճար, ինչպես նաև տաղավարի շահագործում և դրանից բխող աշխատանքների իրականացում՝ ցուցահանդեսի ընթացքում: 2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. ընթացքում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն
Կազմակերպչական կոմիտե կատարված է
20. Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածու-թյան կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ: Կնկարահանվի ֆիլմ Ազգային օրվա վերաբերյալ, ինչպես նաև նախօրոք նկարահանված տեսահոլովակները կցուցադրվեն այդ օրը: 2010 թ. 3-րդ եռամսյակ ՀՀ մշակույթի նախարարություն
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
Կազմակերպչական կոմիտե
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կատարված է
21. Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի և կազմակերպիչների կողմից համապա-տասխան փաստաթղթերի ստորագրում, ցուցահանդեսի փակում ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։ 2010 թ. 4-րդ եռամսյակ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
22. Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։ 2010 թ. 4-րդ եռամսյակ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ
23. Չնախատեսված ծախսեր 2009-2010 թթ. ընթացքում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն
Կազմակերպչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան