Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2013-02-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-02-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11610507

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

13 դեկտեմբերի 2010 թ.

ք. Երևան N 743-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի 6-րդ, 15-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6. Հայաստանի ազգային պատկերասրահ. Վարդգես Սուրենյանցի ծննդյան

50-ամյակը, Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակը 2 նամականիշ II եռամսյակ 450

450 60 000

60 000

15 Տոներ. Զատիկ Գեղաթերթիկ II եռամսյակ 1100 60 000

17 Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան 75-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 220 70 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Vardgհes Sourenyants «Catholicos Mkrtich Khrimyan». Վարդգես Սուրենյանց «Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ 1885-1915 Ruben Sevak» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Տոներ. Զատիկ թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. Մանրանկար Ավետարանից, Վասպուրական 1319-1320թթ. HOLY RESURRECTION. Manuscript from Gospel, Vaspourakan 1319-1320» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

4) Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահան Տերյան 1885-1920 Vahan Teryan» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

5) Սիրված հայկական ֆիլմեր. Պեպոյի էկրանավորման 75-ամյակը թեմային նվիրված «Ռեժիսոր` Համո Բեկնազարյան. «Պեպո» առաջին հնչյունային հայկական ֆիլմ, 1935. First Armenian Sound Film, 1935. «Pepo» Film Director Hamo Beknazaryan» 3 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 5 հավելվածի:

6) ՀՀ ֆլորա/ֆաունա. Բուսաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Արքայածաղիկ հայկական. Fritillaria armena» և «Թանթրվենի Տիգրանի. Sambucus tigranii» նամականիշերի, համաձայն N 6 և N 7 հավելվածների:

7) Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Լեոնիդ Ենգիբարով 1935-1972 Leonid Yengibarov» նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Vardgհes Sourenyants «Catholicos Mkrtich Khrimyan». Վարդգես Սուրենյանց «Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:

2) Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ 1885-1915 Ruben Sevak» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:

3) Տոներ. Զատիկ թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. Մանրանկար Ավետարանից, Վասպուրական 1319-1320թթ. HOLY RESURRECTION. Manuscript from Gospel, Vaspourakan 1319-1320» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

4) Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Վահան Տերյան 1885-1920 Vahan Teryan» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:

5) Սիրված հայկական ֆիլմեր. Պեպոյի էկրանավորման 75-ամյակը թեմային նվիրված «Ռեժիսոր` Համո Բեկնազարյան. «Պեպո» առաջին հնչյունային հայկական ֆիլմ, 1935. First Armenian Sound Film, 1935. «Pepo» Film Director Hamo Beknazaryan» 3 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 500, 200, 170 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

6) ՀՀ ֆլորա/ֆաունա. Բուսաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Արքայածաղիկ հայկական. Fritillaria armena» և «Թանթրվենի Տիգրանի. Sambucus tigranii» նամականիշերը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

7) Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան 75-ամյակը թեմային նվիրված «Լեոնիդ Ենգիբարով 1935-1972 Leonid Yengibarov» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 7

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 8

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 743-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։