Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու համար երկու երկրների օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից վերջին ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը մնում է ուժի մեջ անորոշ ժամկետով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական խողովակներով գրավոր չհայտնի մյուս Կողմին սույն Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը դադարում է գործել դադարեցման մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 14-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։