Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, փոխադարձության սկզբունքով, կնպաստեն երկու պետությունների երիտասարդների միջև բարեկամական կապերի զարգացմանը` մասնավորապես կազմակերպելով հանդիպումներ, փոխանակումներ և ամրապնդելով համագործակցությունը երիտասարդական քաղաքականության բնագավառում:
Կողմերը կաջակցեն նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության հաստատմանը երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող գործադիր իշխանության մարմինների, ինչպես նաև այդ բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` գործընկեր կազմակերպություններ) միջոցով: