Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2014-02-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-02-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10607335

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան N 191-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան.

(նախաբանը փոփ. 13.12.10 N 247-Ն)

Հրամայում եմ`

Հաստատել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:

Նախարար` Դ. Լոքյան

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի 2007 թվականի

օգոստոսի 23-ի N 191-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

Ծածկագիրը Ա ն վ ա ն ու մ ը

1 2

0601 1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ

0602 ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային և այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ, սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում, այդ թվում՝ հողով և բուսական նյութերով

0603 թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և կոկոնների

0604 ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, ծաղիկներով և կոկոններով, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, բնական եղևնիներ (սղոցած)

0701 10 000 սերմացու կարտոֆիլ

0703 10 110 սերմացու գլուխ սոխ

0713 10 100 սերմացու ոլոռ

0713 20 000 սերմացու սիսեռ

0713 33 100 սերմացու լոբի

0713 40 000 սերմացու ոսպ

0713 50 000 սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ

1001 90 910 սերմացու ցորեն

1003 00100 սերմացու գարի

1004 00 000 սերմացու վարսակ

1005 10 սերմացու եգիպտացորեն

1006 10 100 սերմացու բրինձ

1007 00 100 սերմացու սորգո

1201 00 100 սերմացու սոյա

1202 10 100 սերմացու գետնընկույզ

1204 00 100 սերմացու վուշ (կտավատ)

1205 10 100 սերմացու կանճրակ (հլածուկ)

1206 00 100 սերմացու արևածաղիկ

1207 սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի

1209 այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների)

2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ

0701 կարտոֆիլ

0702 00 000 լոլիկ

0703 10 գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս

0703 20 000 սխտոր

0703 90 000 սոխանման այլ բանջարեղեններ

0704 90 100 գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն

0704 10 000 ծաղկակաղամբ

0705 11 000 սալաթ, կաթնուկ

0706 10 000 գազար, շաղգամ, բողկ

0706 սեղանի ճակնդեղ

0707 00 050 վարունգ

0708 ընդավոր բանջարեղեններ

0709 այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն)

0712 չորացած այլ բանջարեղեններ

0802 ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշեր)

0803 00 բանաններ

0804 խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո

0805 ցիտրուսային պտուղներ

0806 խաղող

0807 սեխ, ձմերուկ, պապայա

0808 խնձոր, տանձ և սերկևիլ

0809 ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր

0810 այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի),

0810 20 մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն

0813 չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ

1212 91 շաքարի ճակնդեղ

3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք

1001 ցորեն

1002 00 000 տարեկան (աշորա)

1003 00 գարի

1004 00 000 վարսակ

1005 եգիպտացորեն

1006 բրինձ

1006 30 կեղևահանված բրինձ

1007 00 հատիկային սորգո

1008 հնդկացորեն և այլ հացահատիկներ

1107 գարեջրի ածիկ

1201 00 սոյա

1203 00 000 ալյուր և քուսպ՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից

1211 բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք)

2302 թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ

2304 00 000 քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից

2306 քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից

4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ

0901 սուրճ

0902 թեյ

0904 տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած

0910 իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ

1101 00 ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր

1102 տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն

1103 ձավարեղեն

1801 00 000 կակաոյի ունդեր

2401 ծխախոտի հումք

5. Փայտանյութ և փայտե արտադրանք

4401 վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ այլ ձևով

4403 չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ

4404 տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և նմանատիպ այլ սարքերի պատրաստման համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ բնափայտ

4407 անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ

4412 սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր

4415 փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար

4416 00 000 տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական այլ արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր՝ ներառյալ փայտե երեսվածք

4501 բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված, խցանի թափոններ, մանրացված, հատիկավորված կամ աղացված խցան

4502 00 000 բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության համար նախապատրաստվածքները)

(հավելվածը խմբ. 17.03.08 N 60-Ն, 13.12.10 N 247-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։