Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների միանալու համար այդ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 14.12.2009թ.:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
Բացառությամբ 2-րդ հոդվածի երրորդ պարբերության:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` Ա. Ռասի-զադե
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
Մոլդովայի Հանրապետությունը մասնակցելու է Համաձայնագրի դրույթների իրագործմանն այնքանով, որքանով դրանք չեն հակասում ազգային օրենսդրության պահանջներին և տվյալ ոլորտում Մոլդովայի Հանրապետության միջազգային պարտավորություններին:
Մոլդովայի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Մոլդովայի Հանրապետության վարչապետ` Զ. Գրեչանի