Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի շրջանակներում կեղծված դեղամիջոցների շրջանառության, այդ թվում` դրանց ներմուծման և արտահանման դեմ պայքարի հարցերով Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների անցկացում, այդ թվում` վերահսկվող մատակարարումների ժամանակ,

դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցում` միջազգային ստանդարտներին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին համապատասխան,

տեղափոխման և իրացման ժամանակ կեղծված դեղամիջոցները թաքցնելու և քողարկելու համար կիրառվող միջոցների, ինչպես նաև դրանց բացահայտման մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

տեղեկատվական փոխգործակցություն, Կողմերի պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,

դեղամիջոցների որակի վերահսկման և կեղծված դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ մեթոդական հանձնարարականների մշակում,

դեղամիջոցների որակի վերահսկման և կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի բնագավառում աշխատելու համար կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ մեթոդական ծրագրերի մշակում,

կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարի հետ կապված հարցերում փոխադարձ գիտատեխնիկական և խորհրդատվական օգնության ցուցաբերում,

կեղծված դեղամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված արդիական պաշտպանության տեխնոլոգիաների, այդ թվում` դեղամիջոցների պաշտպանական պիտակավորման և դրանց կիրառման մեթոդների ներդրմանն աջակցություն,

կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարին վերաբերող արդիական հարցերի շուրջ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների և գիտաժողովների անցկացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։