Հոդված 22
Հոդված 22
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ենթադրվող դուրս գալու ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ: Ավանդապահը մեկամսյա ժամկետում այդ մասին ծանուցում է Համաձայնագրի բոլոր մասնակիցներին: Ընդ որում` սույն Համաձայնագրից դուրս գալու ցանկություն հայտնած Կողմը պարտավոր է կատարել սույն Համաձայնագրով իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները, որոնք առկա են ավանդապահին ծանուցում ուղարկելու պահին:
Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է, եթե դրանից դուրս գալու հետևանքով մնում են սույն Համաձայնագրին մասնակցող երեքից պակաս Կողմեր:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից, Բելառուսի Հանրապետության (վերապահումով) կողմից, Տաջիկստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից,
Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 15-ին
Բելառուսի Հանրապետության վերապահումը
Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 10-րդ կետով
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրի մասին
2007 թվականի հոկտեմբերի 5 Ք. Դուշանբե
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրին կից
«Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ԽՊՀՈւ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` ԽՊՀՈՒ ստեղծելու մասին որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա իրենց զինվորական կազմավորումները, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմը ԽՊԳ համար հատկացնող Կողմերի ազգային բյուջեների միջոցների հաշվին»:
Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից: