Հոդված 6
Հոդված 6
ԽՊՀՈՒ-ի հրամանատարը պատասխանատու է ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար հատկացվող միջոցների բաշխման և նպատակային ծախսման համար և իրեն ենթակա ֆինանսական մարմնի միջոցով իրականացնում է ֆինանսական գործունեության ղեկավարումը:
ԽՊՀՈՒ-ի հրամանատարը ԽՊԳ-ն ֆինանսավորող պետություններին, ըստ ԽՊԳ-ն ավարտելու արդյունքների, ներկայացնում է դրամական միջոցների օգտագործման մասին տարեկան և եռամսյակային հաշվետվություններ, ինչպես նաև հաշվետվության այլ փաստաթղթեր` ըստ ծախսերի նախահաշիվների համապատասխան հոդվածների:
ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման ընթացիկ հսկողությունն իրականացվում է սույն Համաձայնագրի Կողմերի որոշմամբ:
ԽՊՀՈՒ-ի ֆինանսատնտեսական գործունեության և միացյալ հրամանատարության վերստուգումը կատարվում է ԽՊԳ-ին մասնակցող պետությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև ԽՊԳ անցկացնելու մանդատի ավարտին, ԽՊՀՈՒ-ի հրամանատարի փոխվելու ժամանակ և այլ դեպքերում` ըստ սույն Համաձայնագրի Կողմերի որոշման: