Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 62 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2016-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-08-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1731-Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 62 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում սննդի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմինները ճանաչելու մասին» N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «2-5-րդ մասերով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի «Անասնաբուժության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահելու մասին» N 62 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 24-ի «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահելու մասին» N 512 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունվարի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։