Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2012-07-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-07-26Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2004 թվականի N 1032-Ն

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 11-րդ ու 12-րդ հոդվածների և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ու 68-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չափագիտության ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` բացառությամբ փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացմանը վերաբերող ոլորտի, որի չափագիտության ազգային մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1730-Ն)

2. Չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչել «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։