ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2011 թվականի N 22-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) բխող աշխատանքները կանոնակարգելու և համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունվարի 18-ի N 22-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տիգրան Սարգսյան - ՀՀ վարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Կարեն Կարապետյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վաչե Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Տիգրան Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Մանուկ Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Արա Սաղաթելյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Աշոտ Մնացականյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան