040.0111.25.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 1998 թվականի N 111
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման «գ» ենթակետով հաստատված` հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
ՀԱստատված Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 72 ՈՐՈՇՄԱՄԲ
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ 11624 բաժնետոմս
Հ. Պետրոսյան
Հ. Գասպարյան
Բ. Նավասարդյան
Ա. Աբրահամյան 11620 բաժնետոմս
11620 բաժնետոմս
11620 բաժնետոմս
11620 բաժնետոմս