Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք մեկ տարվա ընթացքում կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի, մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը չի կարող պակաս լինել նրանց` մինչև քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-26-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-288-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։