Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՆԵՐԱՌՅԱԼ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Համաձայնեցված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական

ֆինանսների նախարար

__________________ Վ. Գաբրիելյան եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Գ. Խաչատրյան

30 դեկտեմբերի 2010 թ.

15 դեկտեմբերի 2010 թ. N 27

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՆԵՐԱՌՅԱԼ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` հարկ վճարողը նշված հոդվածով նախատեսված տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման (կրկնական) փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ նույն հոդվածով նախատեսված տուգանքը կրկնապատկվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 1-ին մասի համաձայն եթե ժամկետը սահմանվել է որեւէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ`

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարները մինչև օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներառյալ վճարելու դեպքերում տուգանքի գումարի կրկնապատկման դրույթը կիրառելի չէ` պատասխանատվության միջոցի կիրառման համար հիմք համարվող իրավախախտման փաստի բացակայության հիմնավորմամբ (պարտականությունը բովանդակային առումով կատարված է):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։