ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2011 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ՝ 160 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 132 2 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 6 - -
Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 5 - -
Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 4 - -
Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 7 - -
Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 6 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունվարի 21
Երևան