Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները
1. Լիազոր մարմնի իրավասություններն են`
ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.
գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.
ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.
զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.
է) օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով.
ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.
թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.
ժ) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
ի) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.
իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.
իգ) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.
իե) կարգադրագրերի ձևերի հաստատումը.
իզ) ռեեստրի ձևի և վարման կարգի, ինչպես նաև հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը.
իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»: